Վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով թուրքական ապրանքների՝ Հայաստան ներմուծման հարցի վերաբերյալ կառավարության դիրքորոշմանը, ասաց, թե կառավարությունը որևէ նման խնդիր չի դրել: «Մենք ուղղակի հետևողական ենք սննդի և նման ապրանքներին սահմանի վրա, պատկան մարմինները ստուգում են որակը»,-ասաց վարչապետը: Հարցին, թե թուրքական ապրանքը ներմուծելու՝ քաղաքական նպատակներով սահմանափակման հարց չի՞ բարձրացվել, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Նման հայտարարություն կառավարությունը դեռ չի արել»: